«Հարսին երազը» բանաստեղծության մեջ երևում է Սիամանթոյի ժողովրդական երգերին բնորոշ առանձնահատկությունը՝ հուզմունքի և շարժման խտացումը պատկերներում։ Սիրո գացմունքով տոգորված հարսի ներաշխարհում արտացոլվում է ժողովրդական կյանքի դառր ճշմարտությունը: Հարսի վիրավոր երագների դեմ կանգնում է տարիների անձկությունը, թառամող ջահելությունը և նրա աչքերից հոսում են արցունքները: