Սիամանթո
Սիամանթո (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) (1878 - 1915), արևմտահայ բանաստեղծ։ Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստանում է ծննդավայրի Ակն քաղաքի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր Գարեգին Սրվանձտյանցը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։ 1891 թ. տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։ 1894-96 թթ. հայկական ջարդերի հետևանքով Ատոմը նետվել է օտար հորիզոններ։