Դերենիկ Դեմիրճյան
Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) (1877 փետրվարի 18, Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) - 1956 դեկտեմբերի 6, Երևան), հայ գրող, հրապարակախոս։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան: 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: 1898 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։