«Աղքատի պատիվը» Հովհաննես Թումանյանի պատմվածքն է, որը գրվել է 1894 թվականին: Թումանյանի պատմվածքները հայ արձակի լավագույն էջերից են։ Դրանք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը: Պատմվածքներում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը: