Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886 - դեկտեմբերի 21, 1955), ռազմական, քաղաքական և պետական գործիչ, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը: