«Պատյանով մարդը»՝ (ռուս.՝ Человек в футляре), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից է, որը գրվել է 1898 թվականին: Պատմվածքը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից: Նրանք մնացել էրն գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ: Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ: