«Ամբոխները խելագարված» պոեմը Եղիշե Չարենցը գրել է 1918 թվականին: Հեղինակը պոեմը սկսում է ողջունելով բոլորին`հեռու-մոտիկ ընկերներից մինչև ողջակիզվող ոգիներ: Այստեղ Չարենցը ցույց է տալիս հին ու նոր աշխարհների բախումը: Խենթացած ամբոխները ճակատամարտում են, գրավում քաղաքը` խորտակելով հին աշխարհի ամրոցները: