«Ոսկի հեքիաթ» բանաստեղծական շարքը Վահան Տերյանը գրել է 1908-1911 թթ.։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն, որտեղ Տերյանը հուշերից ու անուրջներից մտնում է հոգու լուսավոր աշխարհ։ Շարքն ունի բնաբան Ֆեոդոր Տյուտչևից՝ «Եվ նո՜ր աշխարհը տեսա ես...», որն էլ իմաստավորում է շարքի բովանդակությունը։