Հովհաննես Թումանյանի պոեմները հայ գրականության չխամրող արժեքներից են: Դրանք պատկերում են հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Լոռեցի Սաքոն» պոեմում Թումանյանը ցույց է տալիս, թե ինչպես իր հերոսի երևակայությունը մենամարտում է ալեկոծվող մտքի հետ, ինչպիսի հարցեր են ծագում, որոնց Սաքոն պետք է պատասխանի՝ իր կասկածներն ու վախը փարատելու համար։