Խաչատուր Աբովյան
Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբերի 15, 1809, Քանաքեռ, Հայաստան - ապրիլի 14, 1848, Երևան, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։