«Տոհմի կանչը» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 1981 թվականին: Բանաստեղծն անձնավորել է բնությունը, ներկայացրել մարդու և բնության հավերժ կենդանի կապը: Սահյանն առանձնահատուկ ներշնչանքով է խոսում Հայաստան աշխարհի, նրա անցյալի ու ներկայի, պատմության ու գալիքի մասին: Սահյանի խորապես ազգային պոեզիայի մեջ հայրենիքը միայն աշխարհագրական տարածք չէ, այն նաև մարդու ներսում է, նրա աշխարհընկալման ձևի ու եղանակի մեջ: