«Էսպես չի մնան» (Հին զրույց) բալլադ է՝ չափածո, պատմողական բնույթի ստեղծագործություն, որը Հովհաննես Թումանյանը գրվել է 1908 թվականին։ Բալլադները Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից են: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են: