«Կատվի դրախտ» շարքը Վահան Տերյանը գրել է 1916-1917 թվականներին։ Տերյանը երկրպագեց կնոջը, փառաբանեց, բայց և, ճանաչելով նրա էությունը, փոխեց իր վերաբերմունքը։ Այստեղ բանաստեղծը մեծատառ Դուք-ով, Ձեր-ով, Ձեզ-ով, Տիկին-ով յուրովի շարունակում է մեծարել նախկին ցնորք աղջկան, բայց այդ մեծարանքի մեջ կա սառը տարածություն, ինչը հաղորդակցության անմիջականությունը վերածում է սիրո հանդիսավոր ծիսակատարության։