«Սասնա ծռեր»-ը հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպ: Ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության։ «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»: