Հայ ժողովրդական մի շարք ստեղծագործություններ ու պատմաեկեղեցական ավանդություններ նոր շունչ են ստացել ու թումանյանական մշակմամբ ու վերամեկնաբանությամբ շարունակել իրենց երկրորդ կյանքը: Ասվածի բնորոշ օրինակներից է «Ախթամարը» պոեմը, որի հիմքում ընկած է ափից ափ լողացող սիրահար պատանու ծովասույզ լինելու ավանդությունը: