«Աքարում» պատմվածքում, ինչպես Ակսել Բանկունցի մի շարք այլ ստեղծագործություններում, բնաշխարհը նախօրինակ է դառնում մարդկանց հոգեբանական և փոխադարձ վարվեցողության ձեւավորման համար։ Այստեղ իշխում է բնությունից մարդկային կյանք տեղափոխված անտարբերությունը։ Բակունցն այն պատկերն է ուրվագծում, որ կարծես ոչ թե հոգևոր կապն է մարդկանց միավորում, այլ՝ սոսկ աշխատանքն ու համակեցության սովորույթը։