Րաֆֆի
Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 835, Փայաջուկ - ապրիլի 24 (մայիսի 6), 1888, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847 թ-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թ. ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները։